«Արթիկ» ՔԿՀ-ի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

«Արթիկ» ՔԿՀ-ի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Armlur.am-ը։

Ըստ կայքի՝ պաշտոնազրկման հիմքում Զորական գյուղում տեղի ունեցած միջադեպն է նրա անչափահաս որդու մասնակցությամբ: Դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ էր բարձրացրել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Զորական գյուղում 5 աշակերտ ծեծել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող մի տղայի։ Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել։

Դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել էր, որ Ռուբեն Գասպարյանի որդու վարքագիծը հիմք չէ նրան աշխատանքից ազատելու համար։

Քննչական կոմիտեն 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դատարանը նրանցից մեկին 1 ամսով, երեքին՝ 20 օրով կալանավորելու որոշում է կայացրել, իսկ անչափահասներից մեկի նկատմամբ սահմանվել է տնային կալանք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---