Թեհրանը շարունակում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ ամրապնդել դիրքերը Կովկասում17 հունիսի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերություններն ավելի են ամրապնդվելու Իրանում կայացած ընտրություններից հետո: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի տնօրենի տեղակալ Սեւակ Սարուխանյանը: «Մահմուդ Ահմադինեժադի նախագահության առաջիկա 4-5 տարիների ընթացքում պաշտոնական Թեհրանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Երեւանի հետ եւ ամրապնդել իր դիրքերը Կովկասում»,- ասել է իրանագետը, ավելացնելով, որ իրանաամերիկյան լարված հարաբերությունները նույնն են մնալու: Նրա կարծիքով, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, հայ-իրանական հարաբերությունները շարունակելու էին զարգանալ:«Ես համոզված եմ, որ հայ-իրանական համագործակցության ամենամեծ ներդրումային ծրագրերն իրականցվելու են առաջիկա 4-5 տարիների ընթացքում, ինչպիսիք են Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը, Արաքս գետի վրա ՀԷԿը եւ նավթամուղը»,- հայտարարել է Սեւակ Սարուխանյանը: Նրա կարծիքով, ինչ-որ առումով Հայաստանին ձեռնտու է ԱՄՆ եւ Իրանի միջեւ առճակատումը, քանի որ այդ պայմաններում Թեհրանը տարածաշրջանում եւ Երեւանի հետ հարաբերությունների զագացման հարցում ակտիվ կլինի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |