ՀԷՑ-ի նախկին ղեկավարները հերքել են Փաշինյանի մեղադրանքները՝ ներկայացնելով իրենց փաստարկները![]() 9 հունվարի 2026 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ-ի նախկին ղեկավարները հերքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները՝ «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում ներկայացնելով իրենց փաստարկները: Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային միջոցները ներառված չեն հոսանքի սակագնի մեջ։ «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների.
Եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության վարկերի մասին` 14 մլրդ դոլար, այո այդ վարկերը սպասարկում է ՀՀ քաղաքացիները:
Միգուցե պետք է մի պահ կանգ առնել և տեսնել, որ մեղավորները ոչ թե նախկիններն են կամ ապագաները, այլ մեղավոր են հենց հիմա որոշում կայացնողները թե´ ՀԷՑ -ում և թե´ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում»,-ասվում է գրառման մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ անդրադարձել էր Ամանորի գիշերը Հայաստանի մի շարք բնակավայրերում գրանցված հոսանքազրկումներին՝ մեղադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին ղեկավարությանը՝ տարիների ընթացքում կուտակված համակարգային անփութության համար։ Փաշինյանը նշել է, որ եթե ՀԷՑ-ի շուրջ վերջին 6 ամիսներին տեղի ունեցած գործընթացները տեղի չունենային, ապա հոսանքազրկված համայնքների թիվը «կլիներ երեք անգամ ավելի» և հայտարարել, որ «ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել պետական հիմնարկներ, զորամասեր»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |