Կարլ Բիլդտը Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցություններում առաջընթացի հույս ունի

PanARMENIAN.Net - «ԵՄ դռները բաց են նոր անդամների համար»,- հայտնել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը` նշելով, որ ԵՄ-ում հաճախ հնչել են եվրոպական ընտանիքի ընդլայնման դեմ հայտարարություններ, փոխարենն առաջարկվում էր խորացնել հարաբերությունները ԵՄ ներսում, «բայց, չնայած դրան, եթե եվրոպական ժողովրդավարությունը թակում է ԵՄ դռները, դրանք միշտ բացվում են»:



Եվրոխորհրդարանի ընտրությունները, որտեղ Եվրոպական Աջակողմյան կուսակցությունն իր համար ապահովեց 267 տեղ, ինչը նրան դարձրեց խորհրդարանի ամենամեծ խումբը, թարմություն մտցրին ԵՄ եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների մեջ:



Բիլդտը, որը Թուրքիայի Եմ մտնելու կողմնակից է, հույս է հայտնել, որ Շվեդիայի 6-ամսյա նախագահության ընթացքում Թուրքիայի ու ԵՄ միջեւ բանակցություններում առաջընթաց կգրանցվի:



Թուրքիան ԵՄ մտնելու թեկնածու դարձավ 1999-ի դեկտեմբերին: Այդ հարցի շուրջ բանակցությունները սկսվեցին 2005-ի հոկտեմբերին: ԵՄ ընտանիքում նոր անդամի հայտնվելու առնչությամբ կտրուկ դիրքորոշմամբ են հանդես գալիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոնք բազմիցս հայտարարել են, որ ամենաշատը Թուրքիան կարող է հավակնել արտոնված գործընկերության:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---