Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել «շախմատի թագավոր» Տիգրան Պետրոսյանի հուշարձանին17 հունիսի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրացել է լեգենդար հայ գրոսմայստեր, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը: Հոբելյանական տարեթվի կապակցությամբ շախմատի տանը գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել շախմատասերների ու պատանիների հետ: Կազմակերպվել է նաեւ վետերան-շախմատիստների մրցաշար: Հռչակավոր շախմատիստին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայաստանի նախագահ եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը: Պաշտոնյաները ծաղիկներ դրեցին Տ.Պետրոսյանի հուշարձանին, որը գտնվում է Շախմատի տան հարեւանությամբ, որից հետո պետության ղեկավարը հետեւեց շախմատիստների խաղին` ոգեւորելով պատանի սկսնակներին հետագա հաջողությունների: Տ.Պետրոսյանը Հայաստանի, ԽՍՀՄ, Մոսկվայի բազմակի չեմպիոն է եւ աշխարհի կրկնակի չեմպիոն է: 1962թ. Պետրոսյանը, հաղթելով հավակնորդների մրցաշարում, իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնությանը Մ.Բոտվիննիկի հետ, որին հաղթեց 1963թ. եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1966թ. Պետրոսյանը պաշտպանեց իր կոչումը` հաղթելով Բ.Սպասսկուն: Պետրոսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում բազմիցս է դարձել օլիմպիական չեմպիոն եւ Եվրոպայի գավաթակիր: «Շախմատի թագավորը» կամ «Երկաթյա Տիգրանը», ինչպես սովորաբար անվանում են Տ.Պետրոսյանին Հայաստանում, եղել է ԽՍՀՄ եւ ՀՀ ֆիզկուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ինչպես նաեւ «64» շախմատային հանդեսի գլխավոր խմբագիր: Շախմատի ոլորտում նվաճումների համար պարգեւատրվել է «Ժողովրդների բարեկամության» (1981), «Պատվո նշան» (1965) շքանշաններով, «Աշխատանքային խիզախության համար» մեդալով: Պետրոսյանի անունն են կրում Երեւանում գտնվող շախմատիստի կենտրոնական տունը, արհմիությունների շախմատային ակումբը եւ Մոսկվայի պատանի շախմատիստների հեռակա դպրոցը: 1984թ. ի վեր անց են կացվում Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարեր, 1987-ից` Մոսկվայում անց է կացվում Պետրոսյանի անվան համամիութենական թիմային պատանեկան մրցաշարը: 1987թ. սահմանվել է Պետրոսյանի անվան մեդալը: Տիգրան Պետրոսյանը Հայաստանում համարվում է շախմատային դպրոցի հիմնադիր, որը մինչ օրս էլ այնպիսի տաղանդավոր եւ գրագետ շախմատիստների է տվել, ինչպիսիք են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը եւ այլոք: Տիգրան Պետրոսյանը վախճանվեց 1984թ. օգոստոսի 13-ին Մոսկվայում: Հուղարկավորվել է Մոսկվայի հայկական գերեզմանոցում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են |