Հայաստանը սխալներ է թույլ տվել Թուրքիայի հետ երկխոսությունում17 հունիսի 2009 - 20:36 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը պետք է ուսումնասիրի հարեւան երկրների ազգային հոգեբանությունը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք գուշակել նրանց գործողությունները, մտադրությունները եւ նպատակները»,- Երեւանում հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում ազգային հոգեբանության, գաղափարախոսության թեմայով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանը միասնական գաղափարախոսություն չունի: «Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի վերնախավը հանդես է գալիս այսօրվա շահերի տեսանկյունից: Մենք արդեն սխալներ թույլ տվել ենք Թուրքիայի հետ երկխոսության մեջ, մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ գործընթացի բոլոր պլյուսները եւ մինուսները»,- ասել է Ալբերտ Նալչաջյանը:«Իր հերթին քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոտկոր Լեւոն Շիրինյանը հայտարարել է, որ հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար խաղ է: «Այդ կերպ Հայաստանը փորձում է փոխել ռազմավարական դրվածքը Հարավային Կովկասում, ինչը կարող է դուր չգալ գերտերություններին»,- ասել է քաղաքագետը: Նր խոսքերով, հայ-թուքական սահմանի բացումը կարող է միայն նպաստել Թուրքիայի քրդաբնակ տարածքների տնտեսության զարգացմանը, ինչում Թուրքիան շահագրգռված չէ, եւ Արեւմտյան Հայաստանի տարածքի բնակեցմանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Անկարան պահանջելու է Հայաստանից դուրս բերել ռուսական բազաները հանրապետության տարածքից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |