Հունիսի 23-ին Օդեսայում տեղի կունենա Վահան Անանյանին նվիրված ցուցահանդեսի բացումը

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Օդեսայի Բլեշչունովի անվան անձնական հավաքածուների թանգարանում կբացվի «Քո նկարը դա խրախճանք է» գեղանկարչական ցուցահանդեսը` նվիրված Վահան Անանյանի հիշատակին: Ցուցադրության մեջ ներկայացվել են նկարչի ստեղծագործության տարբեր շրջանների աշխատանքներ, որ գտնվում են մասնավոր հավաքածուներում:



«Վահան Անանյանի ստեղծագործությունն անհնար է նկարագրել, հավատարիմ մնալով որոշակի ավանդական միտումներին, այն գտնվում է իր ժամանակի միտումներից դուրս: Վահանը այն նկարիչների շարքին է պատկանում, որոնք ավանդույթ են ստեղծում: Նրանք, ներառելով իրենց նախորդ ժամանակի հոգեւոր ու գեղարվետսական փորձը, ներկայացնում են այն միայն իրենց հատուկ արտահայտչական ձեւով, տանում են իրենց ետեւից»,-գնահատելով նկարչի ստեղծագործությունը, ասել է մշակութաբան Լիանա Կրիշնեւսկայան, հաղորդում է Analitika.at.ua-ն:



Վահան Անանյանը ծնվել է 1959թ. հունիսի 22-ին: Իր պրոֆեսիոնալ ուղին սկսել է հայտնի հայ քանդակագործ Սերգեյ Ստեփանյանի արվեստանոցում: 18 տարեկանում տեղի ունեցավ Վահանի առաջին անհատական ցուցահանդեսը Երեւանում: Դրան հաջորդեցին եւս երկու ցուցահանդես: 1980-87թթ Վ.Անանյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Մոսկվայում, Սանքտ Պետերբուրգում, Օդեսայում, Տալլինում, մշակելով իր տեխնիկան ու վարպետությունը: Այդ աշխատանքի արդյունքում նա երեք անհատական ցուցահանդես ունեցավ Տալլինում: Նրա աշխատանքերն ընդգրկված են Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Հոլանդիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի մասնավոր հավաքածուներում:



Օդեսան երկրորդ հայրենիքը դարձավ գեղանկարչի համար: 1996թ. այստեղ տեղի ունեցավ Անանյանի առաջին անհատական ցուցահանդեսն, այնուհետեւ հաջորդեցին 1998,1999, 2002 եւ 2006թթ. ցուցահանդեսները: 2002թ. ցուցահանդեսն ընդգրկվեց «Օդեսայի ոսկե ալմանախում», որտեղ ներառվել էին Հարավային Պալմիրայի լավագույն ներկայացուցիչները: 2005 թվականին նկարիչը դարձավ Ֆլորենցիայում ժամանակակից արվեստի 5-րդ բիենալեի մասնակիցը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---