Աղվան Հովսեփյանի 100 մլն դրամ գրավը կիսով չափ նվազեցվել է![]() 13 հունվարի 2026 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ սահմանված 100 միլիոն դրամ գրավը նվազեցվել է մինչև 50 միլիոն դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյան: «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը, քննության առնելով Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 100 մլն դրամի չափով գրավը նվազեցնելու մասին իմ միջնորդությունը, որոշեց այն բավարարել, գրավի չափը նվազեցնել և սահմանել 50 մլն դրամ», – գրել է Ալեքսանյանը։ 2021-ին Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 190 միլիոն դրամ կաշառք ստանալու, խարդախությամբ մոտ 800 միլիոն դրամի գույք հափշտակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված 1 միլիարդ 299 միլիոն դրամ օրինականացնելու համար։ Նույն օրը նա ձերբակալվել էր, ապա կալանավորվել։ 2022 թվականի օգոստոսի 11-ին Հովսեփյանի խափանման միջոցը փոխվել էր, և նա ազատ էր արձակվել 100 մլն դրամ գրավի ու չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |