Բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է Երևան-Մեղրի ճանապարհին![]() 13 հունվարի 2026 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին՝ ժամը 10:18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ահազանգ այն մասին, որ «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով կանգ է առել, ինչի հետևանքով երթևեկությունը դադարել է մի ուղղությամբ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ պահանջվել է փրկարարների միջամտությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 167-րդ կիլոմետրում կանգ է առել «Volvo» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով երթևեկությունը եղել է միակողմանիորեն դադարեցված։ Փրկարարներն իրականացրել են անհրաժեշտ աշխատանքները և դուրս են բերել արգելափակված բեռնատարը․ երթևեկությունն այժմ վերականգնվել է երկկողմանի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |