Միրզոյանն ու Ռուբիոն հաստատել են TRIPP-ի իրականացման շրջանակը. ԱՄՆ-ին կառաջարկվի ընկերության 74% մասնաբաժինը![]() 14 հունվարի 2026 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»`TRIPPծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ Նշվել է, որ այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար, հայտնում է ԱԳՆ-ն: Շրջանակն ուրվագծում է TRIPP-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ TRIPP-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի ՀՀ համար։ Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ TRIPP-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար: TRIPP-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ: TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրել են Հռչակագիր, որը հիմք է հանդիսանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։ Ներկայացված փաստաթուղթը հստակեցնում է նախաձեռնության կառուցվածքային ու գործառնական դրույթները՝ միաժամանակ ամրապնդելով ստորագրված հռչակագրի նպատակները։ TRIPP-ն ուղղված է Հայաստանով անցնող բազմաշերտ տարանցիկ միջանցքի ձևավորմանը՝ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունը և համագործակցությունը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Այն ակնկալում է դառնալ Հայաստանի համար փոխադարձ տնտեսական հնարավորությունների աղբյուր՝ միացնելով տարածաշրջանային տնտեսական հանգույցները։ TRIPP-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է.
TRIPP-ի միջոցով Հայաստանը ձգտում է.
TRIPP-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են.
TRIPP-ի միջոցով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի ակնկալվող օգուտներն են.
Հաջողության հասնելու հանձնառություն Հայաստանի հանձնառությունը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից և կայունությունից, Հայաստանի ինստիտուտների կարողությունների արդյունավետ զարգացումից։ Ռազմավարական գործընկերություն TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք: TRIPP զարգացման ընկերության հիմնում TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ TRIPP զարգացման ընկերությունը` ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել TRIPP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել TRIPP զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ TRIPP զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը։ Հայաստանը և ԱՄՆ նախատեսում են միասին աշխատել TRIPP զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ կառուցվածքը կարտացոլի հետևյալ խնդիրները. 1) Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների ներգրավածություն բազմամոդալ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում և հարցերում, և 2) ֆինանսական եկամուտ ԱՄՆ-ին՝ իր նախնական ներդրման դիմաց, կամ այլ տնտեսական օգուտներ ԱՄՆ կառավարությանը կամ ԱՄՆ ընկերություններին։ Նախատեսվում է, որ հստակեցված սկզբունքային հարցերի շրջանակներում գտնվող որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։ Ակնկալվում է, որ TRIPP զարգացման ընկերությունն անմիջականորեն կիրականացնի TRIPP երկաթգծային ու ճանապարհային նախագծերը և կունենա դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ TRIPP-ի այլ բաղադրիչների համար։ TRIPP զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հետևյալում՝
Երկրներից յուրաքանչյուրը մտադիր է նշանակել բարձրաստիճան պետական պաշտոնյայի՝ որպես TRIPP-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար և կծառայի որպես TRIPP զարգացման ընկերության հետ կապի հիմնական անձ։ Կառուցապատման իրավունքների տրամադրում Հայաստանը մտադիր է TRIPP զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները.
Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.
TRIPP զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.
Հայաստանը հստակորեն պահպանում է.
Հատուկ նշանակության կազմակերպություններ Ակնկալվում է, որ TRIPP զարգացման ընկերությունը, TRIPP երկաթուղային և ճանապարհային բաղադրիչներն անմիջականորեն իրականացնելուն զուգահեռ, կստեղծի առանձին իրավական կառուցվածքներ մեծ ենթակառուցվածքային բաղադրիչների համար՝ կախված լրացուցիչ ուսումնասիրությունից և վերլուծությունից: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կունենա կառավարման, ֆինանսավորման և շահագործման մոդելներ, որոնք կհամապատասխանեն կոնկրետ ենթակառուցվածքի տեսակին և ռազմավարական նկատառումներին: Բոլոր հատուկ նշանակության կազմակերպությունները սկզբում պետք է հիմնադրվեն TRIPP զարգացման ընկերության կողմից՝ այն ընկալմամբ, որ մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները կարող են քննարկվել հետագա փուլերում՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին: Սահմանային անվտանգություն և մաքսային հսկողություն Հիմնարար սկզբունքներ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։ Սահմանների համալիր կառավարում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել և ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ՝ ներառյալ.
Փորձնական նախագծեր
«Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել Ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ ԹՐԻՓՓ-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։ «Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ) Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները.
«Բեք օֆիս» (ՀՀ պետական մարմիններ)
Հստակ իրավազորություն
Մաքսային ընթացակարգեր
Անվտանգության գործողություններ
Տվյալների համակարգեր և ինքնիշխանություն Սահմանային և մաքսային կառավարման համար կտեղադրվեն ժամանակակից տեղեկատվական համակարգեր։ Բոլոր կառավարական տվյալների համակարգերը կմնան Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո։ Տվյալների փոխանակումն օտարերկրյա մարմինների հետ պահանջում է համապատասխան իրավական շրջանակներ։ Կիբերանվտանգության չափանիշները կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին։ Անձնական տվյալների մշակումը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։ Վերապատրաստում և կարողությունների զարգացում Միացյալ Նահանգները մտադիր է համապատասխան միջոցների առկայության դեպքում նպաստել Հայաստանի սահմանապահ և մաքսային անձնակազմի համապարփակ վերապատրաստմանը և կարողությունների զարգացմանը՝ ներառյալ. ժամանակակից մաքսային տեխնիկա և ընթացակարգեր, տեխնոլոգիական համակարգերի շահագործում, ռիսկերի գնահատում և տեղեկությունների վերլուծություն, մասնագիտական բարեվարքություն և էթիկա, միջազգային փոխանակման ծրագրեր»,-ասվում է փաստաթղթում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |