Փաշինյան. Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց TRIPP-ի գործնական իրագործման ուղղությամբ![]() 14 հունվարի 2026 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպմանը և ստորագրված փաստաթղթին, ընդգծել է դրա կարևորությունը խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP ծրագրի իրականացման համար: «Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Ժամը 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես և մեր մյուս գործընկերները ևս առիթներ կունենանք»,- գրել է Փաշինյանը։ Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Հանդիպումից հետո ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ գործունեության հաստատման վերաբերյալ հայտարարությունը։ Փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |