Տավուշում շտապօգնության մեքենա է կողաշրջվել, Արարատում 14 մեքենա է բախվել![]() 14 հունվարի 2026 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին ժամը 06:30-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որտեղ իրականացվում է վարորդի և վիրավորված անձի ինքնության պարզում։ Ըստ հրապարակման՝ շտապօգնության ավտոմեքենան գրանցված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրում գտնվող «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և այն Երևանից հետ է վերադարձել նշված կենտրոն, նախապես հիվանդ տեղափոխելով մայրաքաղաք։ Բացի այդ, նմանատիպ մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում՝ մոտ 1 կիլոմետրանոց հատվածում, մերկասառույցի պատճառով բախվել է 14 տրանսպորտային միջոց։ Նախնական տվյալներով՝ այս դեպքով տուժածներ չկան։ Սակայն ըստ կայքի աղբյուրների՝ որոշ վարորդներ դեպքի վայրում նշել են, թե երեք մարդ մարմնական վնասվածք է ստացել, ինչի ճշգրտմամբ այժմ զբաղվում են պարեկային ծառայությունը և ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները։ Նշվում է, որ ճանապարհի ամբողջ հատվածը եղել է սառած, իսկ սպասարկող կազմակերպությունը որևէ աշխատանք չի իրականացրել՝ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։ Բախման հետևանքով մի շարք մեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |