Հայաստանի ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկուն 104 միավորներով դարձել է Կարեն Միքայելյանը17 հունիսի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլը: Վերջին, ոչինչ չորոշող փուլում, իր համար արդեն 1-ին տեղն ապահոված «Էրեբունին» զիջել է «Եվրոպա» թիմին 3:5 հաշվով, «Թալ Գրիգը» պարտության է մատնել «Արսենալ Նոր Նորքին» 15:2 հաշվով, իսկ «Հրազդանը» պարտվել է անցյալ տարվա չեմպիոն «Պոլիտեխնիկին» 7:10 հաշվով:Ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի հաշվարկներով 104 միավորներով առաջնության լավագույն ռմբարկուն է դարձել «Պոլիտեխնիկ» թիմի ֆուտբոլիստ Կարեն Միքայելյանը: Երկրորդ տեղում Արմեն Գյուլամբարյանն է «Էրեբունի» թիմից, որը 88 գոլ է խփել, երրորդ տեղում 46 գնդակներով Վանիկ Ղազարյանն է («Հրազդան»), չորրորդում` 34 գնդակներով էդուարդ Հովհաննիսյանը «Արսենալի Նոր Նորքից», հինգերորդում` 31 գնդակներով Գրիգոր Կապուկրանյանն է «Թալ Գրիգից»: Հայաստանի ֆուտզալի առաջնության մրցաշարային սանդղակը. 1. Էրեբունի- 47 միավոր 2. Թալ Գրիգ- 46 3. Պոլիտեխնիկ- 32 4. Եվրոպա- 29 5. Արսենալ Նոր Նորք- 18 6. Հրազդան- 3 ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |