Փաշինյան. Սպառազինության շուկան բացվեց ՀՀ համար նաև այն պատճառով, որ սառեցրինք անդամակցությունը ՀԱՊԿ-ին![]() 14 հունվարի 2026 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ ներկայումս պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան բաց է Հայաստանի առաջ։ «Երբ արձանագրվեց, որ Ադրբեջանի հետ փոխադարձ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, պաշտպանական սպառազինության շուկան մեր առաջ բացվեց, որովհետև ասացինք, որ իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Վարչապետը նշել է նաև մի շարք հավելյալ հանգամանքներ, որոնք այդ գործընթացում առանցքային դեր են ունեցել։ «Չեմ էլ ուզում թաքցնել, որ այնտեղ կան երկրորդական նյուանսներ ևս, որոնք կապված են ՀԱՊԿ-ի հետ, որովհետև ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»։ Նրա խոսքով՝ 2022 թվականին իրավիճակն ամբողջությամբ այլ էր, և անգամ պայմանավորված վճարումները չէին ապահովում մատակարարումների իրականացումը։ «Նույնիսկ 100 մլն դոլարով ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք սպառազինություն և տեխնիկա, և երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ քաղաքավարի, մեզ այդ մատակարարումները չէին իրականացնում»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը սկսել է առաջնորդվել միջազգային հարթակներում ընդունված բանաձևերով։ Փաշինյանը ընդգծել է, որ այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցումը։ «Մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է նա։ Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին շրջանում չեն մասնակցում ՀԱՊԿ նիստերին։ 2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |