ՀՀ-ն 2 ցմահ ազատազրկվածի է փոխանցել Սիրիային![]() 14 հունվարի 2026 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներին հանձնել է Սիրիային, որպեսզի վերջիններս պատժի մնացած մասը կրեն իրենց երկրում։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը: Նրանց փոխանցել են Թուրքիայի միջոցով: «Հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջիին, ցմահ ազատազրկման էր դատապարտել 2021 թվականի մայիսին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |