Թուրքիան հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանին «Ալիջան» անցակետի շինաշխատանքների 90%-ն ավարված է![]() 14 հունվարի 2026 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետի շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսը արդեն ավարտված է, հայտնում է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ «Ալիջան» անցակետում կառուցվում են համապատասխան շինություններ՝ մաքսային և վարչական ընթացակարգերի իրականացման նպատակով։ Բացի այդ, տեղադրվել են գովազդային վահանակներ, որոնք միտված են գրավելու այցելուների ուշադրությունը՝ մասնավորապես Հայաստանի տարածքից Իգդիր և հարակից շրջաններ ժամանողների համար։ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ և տեղում ստացել է մանրամասն տեղեկատվություն Քարակոյունլու շրջանի նահանգապետ Ֆաթիհ Էրդողանից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP նախաձեռնության իրականացման հարցում կողմերին հաջողվել է հասնել այնպիսի բանաձևի, որն ամբողջությամբ բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին՝ հավելելով, որ հաջորդ փուլում պետք է կենտրոնանալ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վրա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |