ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և Վրաստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացմանը![]() 14 հունվարի 2026 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը Հայաստանի և Վրաստանի միջև առանց օրինական կարգավիճակի բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացման հարցին։ Նիստի ընթացքում հարցը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ պարզաբանելով, որ համաձայնագիրը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք գտնվում են այս կամ այն պետության տարածքում առանց օրինական հիմքերի։ «Համաձայնագիրն առնչվում է երկու պետությունների տարածքում գտնվող միմյանց քաղաքացիներին, որոնք տվյալ երկրներում են գտնվում առանց օրինական հիմքերի: Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգեր, որոնցով երկու երկրների պետական լիազոր մարմինները կարող են նշված անձանց վերաբերյալ տեղեկություն փոխանակել․ քաղաքացիության անհստակության պարագայում՝ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց միջոցով ճշտվում է անձի քաղաքացիությունը»,– նշել է Ղազարյանը։ Նրա խոսքով՝ համաձայնագրի հիմնական նպատակը անօրինական միգրացիայի կանխարգելումն ու զսպումն է, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ոլորտում համագործակցության ամրապնդումը երկու հարևան երկրների միջև։ ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկման կդրվի ԱԺ լիագումար նիստում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |