Փոխնախարար․ Գեղասահքի ֆեդերացիան վիզայի աջակցության հարցով ԿԳՄՍ նախարարությանը չի դիմել![]() 14 հունվարի 2026 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով վիզայի աջակցություն ստանալու հարցով չի դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ անդրադառնալով ֆեդերացիայի տարածած հաղորդագրությանը, ըստ որի Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը չեն կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը՝ չստանալով մուտքի արտոնագիր Մեծ Բրիտանիայի դեսպանությունից։ Ավագյանի խոսքով՝ նախարարությունը համապատասխան արձագանք է տալիս այն դեպքում, երբ ֆեդերացիաները ներկայացնում են պաշտոնական գրություն։ Դրա հիման վրա, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, ներկայացվում է միջնորդություն Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև արագացված ընթացակարգ, հայտնում է Արմենպրեսը: Նախարարությունից նշել են, որ նախորդ տարիներին՝ 2023, 2024 և 2025 թվականներին, գեղասահքի ֆեդերացիան վիզայի աջակցության նպատակով ներկայացրել է նմանատիպ գրություններ, որոնց տրվել է ընթացք՝ համաձայն սահմանված կարգի։ Եվրոպայի գեղասահքի առաջնությունը կայանում է Շեֆիլդում՝ 2026 թվականի հունվարի 12-18-ը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |