Ղրղզստանում առաջարկել են Սոլովյովին հայտարարել անցանկալի անձ![]() 14 հունվարի 2026 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի քննարկվում է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարելու և նրա մուտքը երկրի տարածք արգելելու հարցը։ Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասքատ Ալագոզովը՝ նշելով, որ նման առաջարկով է հանդես եկել երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը, հայտնում է «Ազատությունը»: Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հաղորդումներից մեկում Սոլովյովը Կենտրոնական Ասիան «ռուսական տարածաշրջան» էր անվանել՝ կոչ անելով այնտեղ, անհրաժեշտության դեպքում, հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ «Նման հայտարարությունները հարկավոր է ընկալել որպես ռուսաստանցի լրագրողի ժամեր տևող հաղորդումների ընթացքում հնչած հերթական դատարկ ու անլուրջ հայտարարություն», - նշել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարության կապակցությամբ: Ռուսաստանցի հաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ պետք է անտեսել միջազգային իրավունքն ու «հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում»։ «Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |