Միր Հոսեյն Մուսավին ուղիղ եթեր է պահանջում

PanARMENIAN.Net - Այսօր շուրջ մեկ միլիոն մարդ է հանրահավաքի դուրս եկել, աջակցություն հայտնելու համար ընդդիմության ղեկավար Միր Հոսեյն Մուսավիին, գործնականում ողջ քաղաքն է մասնակցում հանրահավաքին: Ինքը Մուսավին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել փողոցային ակցիաներից, եթե նրան հեռուստաեթեր տրամադրեն: «Ես պատրաստ եմ արտահայտվել երկրում տիրող իրավիճակի մասին կենտրոնական հեռուստատեսության եթերից, եթե ինձ ամբիոն տրամադրեն»,-ասել է նա:



Այս հանրահավաքը ամենալայնամասշտաբն է Իրանի ողջ պատմության մեջ իսլամական հեղափոխության ժամանակներից ի վեր: Բողոքի հզոր ակցիներ են սկսվել նաեւ Իրանի մոյւս քաղաքներում` Մեշհեդում, Արդաբիլում, Ռեշտում, Կազվինում եւ Թավրիզում, հաղորդում են ԶԼՄ-ները:



Հաղորդվում է նաեւ, որ Իրանի գրականության եւ կիոնյի հայտնի դեմքեր Մարջանտե Սատրապին ու Մոհսեն Մահմալբաֆը Եվրախորհրդարան են ներկայացրել Իրանի ՆԳՆ-ի փակ տեղեկանքը: Այն վկայում է այն մասին, որ Ահմադինեժադը չի վերընտրվել նախագահի պաշտոնում: Սատրապիին ու Մահմալբաֆին Եվրախորհրդարան հրավիրելու նախաձեռնողը եվրոպացի կանաչների առաջնորդ Դանիել Կոն-Բենդիտն է, հաղորդում է Euronews-ը:



Հայտնի պարսիկ երգչուհի Գուգուշը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, նույնպես սատարում է Մուսավիին եւ կոչ է արել իր երկրպագուներին Իրանում զորակցել նրան: Իրանցի շատ մարզիկներ եւս աջակցում են ընդդիմադիր թեկնածուին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---