«Միկան» արտագնա հաղթանակ է տարել «Բանանցի» նկատմամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ փուլի երկու տեղափոխված հանդիպումներից մեկը, որում Երեւանի «Բանանցն» իր դաշտում ընդունել է Աշտարակի «Միկային»:



Խաղի հաշիվը բացել է «Միկան». 9-դ փուլում աչքի է ընկել Կոտ դ'Իվուարի հարձակվող Բոտի Դեմելը: Պատասխան գնդակը շատ չի ուշացել: 9-րդ րոպեին հաբասարակշռությունը վերականգնել է «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Հոսեփյանը: Առաջին խաղակեսում հաշվի մեջ փոփոխություննե չեղան: Երկրորդ խաղակեսի սկզբում` 48-րդ րոպեին «Միկան» կրկին առաջ է անցել: Երկրորդ հաղթական գոլի հեղինակ է դարձել իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն:



Այսպիսով, «Միկան» պատասխան խաղում 1:2 հաշվով հավաքել է 29 միավոր եւ հավասարվել առաջնության առաջատար «Փյունիկին»:



11-րդ փուլի 2-րդ տեղափոխված խաղը, որում «Փյունիկն» իր դաշտում ընդունելու է «Արարատին», տեղի է ունենալու հուլիսի 7-ին «Հանրապետական» մարզադաշտում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---