Հայաստանում պայքար է մղվում թրաֆիկինգի դեմ18 հունիսի 2009 - 01:34 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մայիսից ի վեր չեխական «People In Need» կազմակերպության հայկական բաժանմունքը հասարակական «Հույս եւ օգնություն» կազմակերպության հետ համատեղ, ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Իրազեկության արդյունավետության մակարդակի բարձարցման եւ ՀՀ երեխաների թրաֆիկինգի կանխման մոբիլիզացված ու կատարելագործված համակարգի ստեղծում, համապատասխան ցանցերի ստեղծման օգնությամբ» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակներն են` պայքարը մանկական թրաֆիկինգի եւ հետագայում Հայաստանում նրա տարածման դեմ, հասարակական ու քաղաքային հասարակությունների համագործակցության ամրապնդումը, եղած հնարավորությունների օգտագործումը մանկական թրաֆիկինգը կանխելու համար: Ծրագիրը կիրագործվի Հայաստանի բոլոր մարզերում: «Թրաֆիկինգի խնդիրը գոյություն ունի մեր հասարակությունում, հատկապես, Հայաստանի մարզերում, իսկ դրա պատճառը աղքատությունն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, իրազեկելու համար մարդկանց եւ կանխելու համար այդ աղետը»,-հավաստացրել է ծրագրի համակարգող Գալուստ Նանյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |