ԱՄՆ. Թուրքիայի ու Հայաստանի մերձեցումը պետք է խթան հանդիսանա Բաքու-Երեւան հարաբերությունների համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Հայաստանի մերձեցումը պետք է խթան հանդիսանա Բաքու-Երեւան հարաբերությունների համար, ասել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին քաղաքականության գծով կոմիտեի Եվրոպայի գծով ենթակոմիտեի ղեկավար, դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը (Ֆլորիդա):



«Ամերիկան մեծապես կարեւորում է երկու գործընթացները, սակայն բոլոր կողմերը, հատկապես Ադրբեջանն ու Հայաստանը, պետք է խիզախություն դրսեւորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է կոնգրեսականը:



Եթե տարածաշրջանը կայուն լինի, ապա «կաճի Հարավային Կովկասի դերը միջազգային անվտանգության հարցում», ասել է Վեքսլերը, որն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահն է, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---