ԶԼՄ․ Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան

ԶԼՄ․ Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան

PanARMENIAN.Net - Հնդկական լրտավամիջոցները հայտնել են, որ Հնդկաստանը Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն է ուղարկել Հայաստան՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։

Խմբաքանակի արտահանման մեկնարկին ներկա է եղել երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի Նագպուր քաղաքում, «Solar Defence and Aerospace Limited» ընկերության արտադրամասում, հայտնում է հնդկական ANI News-ը։

Այս զինատեսակի մատակարարման պայմանագիրը Հայաստանն ու Հնդկաստանը կնքել են դեռևս 2022-ին: 2024 թվականի ամռանը հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հնդկաստանից Հայաստանի զենքի ձեռքբերման ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։

Ավելի վաղ Հայաստանը գնել էր հնդկական Pinakaհամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև 80 մմ հաուբիցներ և այլ զինատեսակներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---