Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում![]() 19 հունվարի 2026 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում հաջողությամբ գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը։ Այսուհետ, Զովունու բաժանորդները կարող են միանալ մարզերի համար նախատեսված ֆիքսված կապի բոլոր գործող սակագնային պլաններին՝ օգտվելով ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ բոլոր ծառայությունները ստանալով մեկ փաթեթով և ավելի մատչելի պայմաններով։ Ցանցի ընդլայնման կապակցությամբ Ucom-ը Զովունու բնակիչների համար նախատեսել է հատուկ առաջարկ, որը կգործի մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Մասնավորապես՝ զեղչված Unity 8000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն երեք ամիս անվճար։ Սեփական տների միացումները կիրականացվեն առանց չափագրման վճարի (եթե միացումը չի ենթադրում ցանցի լայնացում)։ «Ucom-ում մենք հետևողականորեն աշխատում ենք Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակակից և հուսալի կապի ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։ Զովունիում ֆիքսված կապի ցանցի գործարկումը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է այդ ճանապարհին։ Վստահ ենք, որ մեր բաժանորդները կգնահատեն մեր կոնվերգենտ ծառայությունների հարմարավետությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Զովունիում՝ ֆիքսված կապի ցանցի մեկնարկի կապակցությամբ, առաջին բաժանորդին՝ Արտաշես Դանիելյանին, տրամադրվել է Unity 20,000 փաթեթից 6 ամիս անվճար օգտվելու հավաստագիր։ Նշենք, որ 2025 թվականին Ucom-ի ֆիքսված կապի ցանցը հաջողությամբ գործարկվել է Երևանի Հին Ավան և Հաղթանակ թաղամասերում, ինչպես նաև Անաստասավանում, Սիլիկյանում և Եղվարդում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |