Սննդով ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի մոտ․ Սամսոնյանի աջակիցներից 3-ին ներս են հրավիրել![]() 19 հունվարի 2026 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Արդեն 11 օր հաղացդուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև: Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի հետ կապված մտահոգությունները բարձրաձայնելու նպատակով ակցիայի մասնակիցները սնունդ էին բերել և շարել գրասենյակի աստիճաններին, սակայն ներսից դուրս եկած կինը հավաքել է այն ու տեղավորել աղբի տոպրակի մեջ, հայտնում է «Ազատությունը»: Խուլիգանության մեղադրանքով ավելի քան երկու ամիս կալանավորված փոդքասթի համահեղինակը առողջական խնդիրներ ունի, ահազանգում են փաստաբանները: Նրանցից Աստղիկ Մաթևոսյանն ասել է, որ Սամսոնյանը շտապ վիրահատության կարիք ունի, տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ որոշակի ստուգումներ է անցել: Ակտիվիստները շեշտել են, որ այն կառույցը, որի պարտականությունն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, մինչև այժմ որևէ հայտարարություն չի արել արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի իրավունքների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ ՄԻՊ-ի գրասենյակից որևէ ներկայացուցիչ դեռ չի այցելել նրան և չի արձագանքել ստեղծված իրավիճակին։ Ակցիայի մասնակիցներին է մոտեցել պաշտպանի խոսնակ Արթուր Ասլանյանը և հրավիրել հանդիպման, հայտնում է Sputnik Արմենիան: «Գրասենյակում նշվածի առնչությամբ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել։ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ աշխատանքներ իրականացվել են։ Հիմա պատրաստ ենք 3-4 հոգու հետ ներս մտնել ու քննարկել այն, ինչ կատարվում է»,- նշել է Ասլանյանը։ Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարել է դատախազի՝ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |