Օսիպյանին և կնոջը հրավիրել են դատախազություն՝ գույքի օրինականության հարցով![]() 19 հունվարի 2026 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու նրա կինը՝ Լուսինե Թադևոսյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ կապված իրենց գույքի օրինականության հետ։ Ծանուցումը հրապարակվել է «Ազդարար» համակարգում, և համաձայն դրա՝ Վալերի Օսիպյանը պետք է ներկայանա դատախազություն հունվարի 19-ին ժամը 17:45-ին։ Տեղեկացվում է, որ նշված օրը կամ ժամին չներկայանալու դեպքում անհրաժեշտ է նախապես կապ հաստատել՝ նոր ժամացույց համաձայնեցնելու նպատակով, հայտնում է Panorama.am-ը: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և նրա կնոջը պատկանող գույքի օրինականությունը։ Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է ամփոփագիր, որի հիման վրա նրանց ուղարկվել է ծանուցագիր՝ մեկ ամսվա ընթացքում ներկայանալու, գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու և հայտարարագիր ներկայացնելու համար։ Վալերի Օսիպյանը 2018 թվականին նշանակվել է ոստիկանապետ, իսկ 2019 թվականին ազատվել է պաշտոնից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |