Իրանում ձերբակալում են բողոքի ցույցերի առաջնորդներին

Իրանում ձերբակալում են բողոքի ցույցերի առաջնորդներին

PanARMENIAN.Net - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իրանում իրականացրել է լայնածավալ գործողություններ՝ ուղղված բողոքի ակցիաների ենթադրյալ ղեկավարների ձերբակալմանը։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ ձերբակալությունները միաժամանակ իրականացվել են երկրի չորս մարզերում՝ Ռաֆսանջանում, Սեմնանում, Սիրջանում և Եազդում։

«Բարեբախտաբար, ԻՀՊԿ-ի կողմից իրականացված խիստ հսկողության և ժամանակին իրականացված հետախուզական գործողությունների շնորհիվ, Եազդ նահանգում բացահայտվել և ձերբակալվել են վերջին անկարգությունների առաջնորդները և զինված անձինք… Սեմնան նահանգում բացահայտվել և ձերբակալվել է Իսրայելի ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող և անկարգություններին մասնակցած գործակալների զգալի մասը», – հաղորդել է Tasnim գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով, նմանատիպ գործողություններ են անցկացվել նաև Իրանի հարավում գտնվող Ռաֆսանջան և Սիրջան քաղաքներում։

Տեղական աղբյուրները տեղեկացրել են, որ ԻՀՊԿ-ն ձերբակալել է վեց անձի, որոնցից մեկը մեղադրվում է Իրանի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վրա հարձակում գործելու մեջ։

Ավելի ուշ հայտարարվել է, որ ձերբակալվել է անկարգությունների 132 կազմակերպիչ, գրում է Eadaily-ն Tansim-ի վրա հղումով:

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքով՝ սպանվածների մեջ մոտ 500-ը ուժային կառույցների աշխատակիցներ են: Պաշտոնյան «անմեղ իրանցիների» մահվան պատասխանատվությունը դրել է «ահաբեկիչների և զինյալ ապստամբների» վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---