Փաշինյանն ընդունել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու առաջարկը![]() 20 հունվարի 2026 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ դառնալու Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էվարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Վարչապետն ընդունել է հրավերը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- գրել է նա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին։ Նա արդեն Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել մոտ 60 երկրի ղեկավարների, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը խնդրում է Խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին վճարել առնվազն 1 միլիարդ դոլար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |