ՀՀ-ն առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա![]() 20 հունվարի 2026 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնել է Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Import Promotion Desk ծրագրի շնորհիվ Հայաստանը առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա, հատկապես՝ գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտներում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։ ՀՀ-ն 2025-ի նոյեմբերին է միացել Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնությանը: Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |