27-ը լրացածները կկարողանան վճարել և պատասխանտվություն չկրել չծառայելու համար․ Նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ![]() 20 հունվարի 2026 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է նոր իրավական կարգավորումներ այն 27-37 տարեկան քաղաքացիների համար, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Նախագծին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ չի եղել որևէ մեկը, իսկ 5-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է Factor.am-ը: «Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին կողմ քվեարկելու համար, տարակուսած եմ՝ ինչու «Պատիվ ունեմը» կողմ չքվեարկեց»,- նախագծի ընդունումից հետո վարման կարգով նշել է Սարգսյանը։ Պատգամավորի առաջարկած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այս քաղաքացիներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր վերադառնում են Հայաստան և ընտրում առաջարկվող հինգ տարբերակներից մեկը.
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |