Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը![]() 20 հունվարի 2026 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Բացի այդ, անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, Միջին Արևելքի իրադրությանը, հայտնում է APA-ն «Անադոլու» գործակալության վրա հղումով: Հեռախոսազրույցի շրջանակում քննարկվել են նաև երկկողմ կապերն ու տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |