Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս են գալիս շրջանառությունից՝ դրանք կարելի է փոխանակել բոլոր բանկերում

Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս են գալիս շրջանառությունից՝ դրանք կարելի է փոխանակել բոլոր բանկերում

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ ապրիլի15-ից2-րդ սերնդի (հին նմուշի) թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների։

Կենտրոնական բանկը հիշեցրել է, որ 2025 թվականի ապրիլի 28-ին ԿԲ խորհրդի որոշմամբ հայտարարվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան՝ բնական մաշվածության հիմքով։

2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Ներկայումս 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, և շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10,000 դրամ և 20,000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները(Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու դիմապատկերներով),իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները(Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---