Խաչատուրյանը Դավոսում տարածաշրջանային հարցեր է քննարկել Ֆինլանդիայի նախագահի հետ![]() 20 հունվարի 2026 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Վահագն Խաչատուրյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը իր գնահատանքն է հայտնել ֆինլանդացի գործընկերոջը՝ տարիներ շարունակ Հայաստանի և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի հանդեպ ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Երկու ղեկավարներն ընդգծել են կայունության, խաղաղության և համատեղ գործունեության խթանմանն ուղղված մոտեցումների կարևորությունը։ Հանդիպման օրակարգում տեղ է գտել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև TRIPP նախագիծը։ Կողմերը նշել են, որ այս ծրագրերը՝ ուղղված հաղորդակցությունների զարգացմանը, խթանում են փոխկապակցվածությունը և ծառայում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային համայնքի շահերին։ Նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել երկկողմ կապերի խորացմանը, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում համագործակցության զարգացմանը։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆինլանդիայի հետ փոխգործակցության կարևորությունը նաև Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) ձևաչափում, որը դիտարկվել է որպես արդյունավետ հարթակ՝ քաղաքական երկխոսության և ոլորտային գործակցությունների ընդլայնման համար։ Վահագն Խաչատուրյանն առանձնացրել է Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում՝ հատկապես հանրակրթության համակարգում՝ կարևորելով այդ փորձից օգտվելու և այն Հայաստանում կիրառելու հնարավորությունները։ Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին ու արժեքներին՝ շարունակելով բարեփոխումների ուղին ու նպատակաուղղված ջանքերը այդ ուղղությամբ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |