Ալիև․ Հույժ կարևոր ապրանքներ ենք սկսել առաքել ՀՀ, առաջին հերթին՝ նավթամթերք, որից այդ երկիրը զգալի կախում ունի

Ալիև․ Հույժ կարևոր ապրանքներ ենք սկսել առաքել ՀՀ, առաջին հերթին՝ նավթամթերք, որից այդ երկիրը զգալի կախում ունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորվում են համագործակցության տարրեր։

«Մենք հանել ենք Հայաստանի հետ բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստան մատակարարել հույժ կարևոր ապրանքներ, առաջին հերթին նավթամթերք, որոնցից այդ երկիրը զգալիորեն կախված է։ Եվ սա երկուստեք շահեկան իրավիճակ է։ Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով, ներառյալ քաղաքացիական հասարակությունը, մենք կհասնենք ոչ թե երկարաժամկետ, այլ հավերժական խաղաղության Կովկասում։ Սա է մեր նպատակը», — հայտարարել է նա, գրում է Minval.az-ը:

Ալիևը ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի էներգառեսուրսներ և կարող է արտահանել դրանք հարևան երկրներ։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը երկար տարիներ ներկրում է այդ ռեսուրսները Ադրբեջանից, իսկ այժմ մատակարարումները մեկնարկել են նաև դեպի Հայաստան։

Ալիևն ասել է նաև, որ մտահոգված է Իրանում ստեղծված իրավիճակով։

«Մեզ համար տարածաշրջանում կայունությունը, կանխատեսելիությունն ու խաղաղությունն ամենամեծ արժեքներն են», -ասել է նա:

Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---