Ադրբեջան․ ՀՀ-ն ինքն է գնահատում Բաքվի հետ հարաբերությունները, իսկ Եվրոպան մեզ մեղադրում է

Ադրբեջան․ ՀՀ-ն ինքն է գնահատում Բաքվի հետ հարաբերությունները, իսկ Եվրոպան մեզ մեղադրում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում բողոքել է Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի «անարդար քաղաքականությունից»՝ հայտարարելով, թե ՀՀ-ն ինքն է գնահատում Բաքվի հետ հարաբերությունները, իսկ Եվրոպան մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականության մեջ:

Նա հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի անդամները «քաջություն կգտնեն վերանայելու Ադրբեջանի հանդեպ անարդար քաղաքականությունը», գրում է Haqqin.az-ը:

Նա նաև ասել է, որ Ադրբեջանի համար հարևան երկրներում կայունությունը շատ կարևոր է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում

Ադրբեջանական պատվիրակության գործունեությունը ԵԽԽՎ-ում կասեցված է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---