Գերաշնորհ Պարթև Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ

Գերաշնորհ Պարթև Բարսեղյանը  նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից:

Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարել էր, որ միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը, որն առաջարկվել է ՀՀ վարչապետի և տասը հոգևորականի կողմից։

 Ուշագրավ
---