Լավրով. Գյումրու քաղաքապետի կալանքը տարակուսանք և մտահոգություն է առաջացրել![]() 20 հունվարի 2026 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումը՝ Ռուսաստանի հետ դաշինքի անհրաժեշտության մասին հայտարարության համար, Ռուսաստանում առաջացրել է տարակուսանք և անհանգստություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Վարդան Ղուկասյանի վերաբերյալ՝ դուք լիովին ճիշտ եք նշել, որ նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա առաջարկել է դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստանի և Բելառուսի միությանը։ Քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք որևէ կերպ չեն միտված Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանը, այլ միտված են ընդլայնելու նրա արտաքին կապերի հնարավորությունները սեփական զարգացման շահերից ելնելով, անշուշտ, ձերբակալելն առաջացրել է լուրջ տարակուսանք և մտահոգություն», – ընդգծել է Լավրովը իր ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանյան լրագրողների մասնակցությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |