ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Լարսը ևս փակ է![]() 21 հունվարի 2026 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ի 09:17-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ճանապարհներըփակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներինտեղ-տեղ մերկասառույց է։ Ապարանի, Արագածի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին բուք է։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակէ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը գրել է․ «Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7000 կիլոմետր։ Հունվարի 23-ին սառը եղանակը կհաստատվի Ամստերդամից մինչև Չիտա ընկած տարածքում։ Այդ անոմալիայի ձգվածությունը կազմում է մոտավորապես 6600 կմ։ Սառնամանիքների էպիկենտրոնը կլինի Միջին Ուրալում. հունվարի 23-ի առավոտյան այնտեղ ջերմաստիճանը կլինի նորմայից 20 աստիճանով ցածր՝ հասնելով նվազագույնը -37-ի»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |