Թրամփ․ Պետք է Նոբելյան մրցանակ ստանայի ավարտին հասցված յուրաքանչյուր պատերազմի համար![]() 21 հունվարի 2026 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանի յուրաքանչյուր հակամարտության համար, որը կարողացել է կարգավորել իր պաշտոնավարման ընթացքում։ «Ինձ պետք է Նոբելյան մրցանակ շնորհեն յուրաքանչյուր (ավարտված – խմբ.) պատերազմի համար», – ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նաև ասել է, որ ուզում է իր տեղն ունենալ պատմության մեջ «որպես մեծ նախագահ»: «Ես ուզում եմ իմ հետքը թողնել որպես մեծ նախագահ: Իսկ մեծ նախագահը դա միանգամից մի քանի ուղղություն է»,-ասել է նա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել ութ պատերազմ:DW-ի գնահատմամբ՝ միակ հակամարտությունը, որի կարգավորման հարցում Թրամփի վարչակազմը կարող է իրական ձեռքբերում արձանագրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |