Դատարանը պարտավորեցրել է քրվարույթ հարուցել Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու փաստով![]() 21 հունվարի 2026 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Ինչպես հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am-ը հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։»: Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն։ Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն ․․ հարկադրելը..): 2025թ․ հոկտեմբերի 22-ին հաղորդում եմ ներկայացրել խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը): Ինչպես և սպասվում էր, 29.10.2025թ․ Քննչական կոմիտեն մերժել է քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը 18.11.2025թ․ իր հերթին մերժել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։ Իրավապահ մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրել, որ հեռախոսային խոսակցության նշված ձայնագրությունը կատարվել է գաղտնի և, ամենայն հավանականությամբ, տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր երեք տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները ձայնագրել: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները հետագայում մոնտաժված և փոփոխված լինեն։ Գլխավոր դատախազության մերժումը ստանալուց հետո բողոք եմ ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (դատավոր՝ Ա․Մելիքսեթյան): Դատարանի որոշմամբ բողոքը բավարարվել է և վարույթի հանրային մասնակցին պարտավորեցվել է նախաձեռնել քրեական վարույթ: Դատարանը նշել է, որ «..առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը»,- նշել է Զոհրաբյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |