Ալիև. Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցումը զուգահեռ է ընթանում![]() 21 հունվարի 2026 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում՝ «Եվրասիայի տնտեսական ինքնության որոշումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ, անդրադառնալով ՀՀ հետ կարգավորմանը, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցումը զուգահեռ է ընթանում: «Անշուշտ, այս գործընթացները կավարտվեն միաժամանակ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասել է նա, հայտնում է APA-ն: Նա հավելել է, որ եթե հնարավոր չլինի հասնել նպատակներին տարածաշրջանում, Ադրբեջանը չի կարողանա ձգտել գլոբալ իրադարձությունների: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության ձևավորումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է նաև, որ TRIPP նախագծի շրջանակում ստեղծելու են նոր տրանսպորտային միջանցք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |