Վրաստանը ժամանակավորապես փակել է ՀՀ սահման տանող ճանապարհներից մեկը

Վրաստանը ժամանակավորապես փակել է ՀՀ սահման տանող ճանապարհներից մեկը

PanARMENIAN.Net - Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել է, որ Փարավանի լեռնանցքում, որը հանդիսանում է Հայաստանի հետ կապող ճանապարհային հատված, ներկայում փակ է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Ըստ գերատեսչության հրապարակած տեղեկատվության՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական ճանապարհի 94-110 կմ հատվածում՝ Փարավանի լեռնանցքում, բքի և թույլ տեսանելիության պատճառով սահմանվել է երթևեկության սահմանափակում։

Նշվել է նաև, որ նույն եղանակային պայմանների հետևանքով փակ է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---