Թրամփի ինքնաթիռը վերադարձել է ԱՄՆ էլեկտրոնային խափանման պատճառով․ Նա կմեկնի Դավոս այլ ինքնաթիռով![]() 21 հունվարի 2026 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One ինքնաթիռը, որն ուղևորվում էր Դավոս, ստիպված է եղել շրջադարձ կատարել և վերադառնալ ԱՄՆ Andrews ռազմական բազա՝ էլեկտրոնային համակարգի «փոքր» խափանման պատճառով: Այդ մասին հայտնել է Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը: Ռազմակայանում վայրէջքից հետո Թրամփը և նրան ուղեկցող անձինք կտեղափոխվեն այլ ինքնաթիռ և կշարունակեն թռիչքը Դավոս, հայտնում է Deutsche Welle-ն: Թրամփի ելույթը Դավոսում նախատեսված է հունվարի 21-ին 14:30 և լինելու է Գրենլանդիայի շուրջ: Ելույթից հետո ԱՄՆ նախագահը մտադիր է հանդիպումներ ու բանակցություններ ունենալ մի շարք պետությունների և կառավարության ղեկավարների հետ՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Այս տարի ամերիկյան պատվիրակությունը համաժողովում անսովոր մեծ է նախորդ տարիների համեմատ: Շվեյցարիայի Դավոս են մեկնել աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։ Հայաստանը ներկայացնում է նախագահ Վահագն Խաչատուրյանը: Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |