Հենրիկ Մխիթարյանը դիտարկումներ է անցնում Դոնեցկի «Մետալուրգում»18 հունիսի 2009 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ երեւանյան «Փյունիկի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ դիտարկումներ է անցնելու Դոնեցկի «Մետալուրգ» ակումբում:Ուկրաինական ակումբը սկսեց նախապատրաստվել նոր ֆուտբոլային սեզոնին եւ հունիսի 20-ին ակումբն արտասահմանյան հավաքի կմեկնի Ավստրիա: Իսկ մինչ այդ հունիսի 18-ին «Մետալուրգը» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի ամառային միջսեզոնային շրջանում Դոնեցկի մարզի հավաքականի հետ: Հնարավոր է, Մխիթարյանը մասնակցի ստուգողական խաղին: Մխիթարյանը Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է, ում համար մասնագետները մեծ ֆուտբոլային ապագա են կանխատեսում: 19-ամյա ֆուտբոլիստը 11 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը Հայաստանի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |