Հալեպում վիճակը կայունացել է՝ օդանավակայանը գործում է, դպրոցները բաց են![]() 21 հունվարի 2026 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հալեպը վերադառնում է բնականոն կյանքին՝ օդանավակայանը գործում է, դպրոցները բաց են: Այդ մասին ասել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը, հայտնում է «Փաստինֆոն»: «Ամեն ինչ լավ է։ Ես ամեն օր հանգիստ գնում եմ աշխատանքի, աշխատում եմ դատարանում։ Դասերը վերսկսված են, օդանավակայանի աշխատանքը նույնպես վերականգնված է, մասնավոր և պետական կառույցները գործում են բնականոն ռեժիմով։ Քրդական ուժերը հեռացել են՝ այդ թվում Հալեպի մերձակա Ռաքքա քաղաքից, և տեղափոխվել են դեպի Ճեզիրեի շրջան»,– ասել է նա: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հալեպում մի քանի օր շարունակված ինտենսիվ բախումներից հետո որոշում է կայացվել դադարեցնել ռազմական գործողությունները՝ հաստատելով հրադադարի հաստատումը քրդական խմբավորումների հետ դիմակայության ֆոնին։ Քրդական զինված ուժերին տրամադրվել էր մի քանի ժամ՝ Հալեպի թաղամասերը լքելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |