Թրամփի «հաղթանակների» ցանկում ներառվել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդությունը![]() 21 հունվարի 2026 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության 365-րդ օրվա կապակցությամբ Սպիտակ տունը հրապարակել է «365 հաղթանակ» վերտառությամբ ցուցակը, որում ամփոփվել են նրա պաշտոնավարման առաջին տարվա կարևոր ձեռքբերումները։ 143-րդը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է, որում, ինչպես նշվում է, Թրամփն անձամբ է հանդես եկել որպես միջնորդ: Նշվում է, որ Թրամփը երկրորդ ժամկետում իր պաշտոնավարման առաջին տարին դարձրել է արդի պատմության մեջ ամենաարդյունավետներից մեկը։ «Նախագահ Թրամփն առաջնահերթությունը տվել է Ամերիկային աներևակայելի համառությամբ և սա միայն սկիզբն է»,-ասվում է նախաբանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանի յուրաքանչյուր հակամարտության համար, որը կարողացել է կարգավորել իր պաշտոնավարման ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել ութ պատերազմ:DW-ի գնահատմամբ՝ միակ հակամարտությունը, որի կարգավորման հարցում Թրամփի վարչակազմը կարող է իրական ձեռքբերում արձանագրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |