Հովհաննիսյանը՝ նախարարների պարգևավճարների մասին․ Հանրությունը, եթե չասեմ՝ պետք է գոհ լինի, ապա գոնե չպետք է զայրանա![]() 21 հունվարի 2026 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ամփոփելով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի արդյունքները, անդրադարձել է նաև պետական համակարգի պարգևավճարներին՝ նշելով, որ վերջին տարիներին պետական պաշտոնյաների աշխատավարձը չի բարձրացվել, իսկ համակարգը համեմատաբար խոցելի է մասնավոր հատվածի համեմատ։ «Կարծում եմ, որ մեր հանրությունը, եթե չասեմ, որ պետք է գոհ լինի, ապա գոնե չպետք է զայրանա սրանից...Պաշտոնյաները պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը հասցնել կատարելության»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ հավելյալ աշխատավարձը ոչ թե ծրարներով են բաժանում, այլ կատարողականի հիման վրա պարգևավճարով են տալիս։ «Ավելի հեշտ էր, որ ինչ-որ մեկը գար, կանխիկով այդ փողը բաժաներ և այս թեման չլիներ, ոչ մեկը պարգևավճար չստանար և շահարկման թեմա չդառնար։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչը պետք է թափանցիկ, հասկանալի լինի, կարող է սկզբից կատարյալ չլինի...»,-ասել է նախարարը: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Գալյանը նշել է, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |