Դավիթ Խաչատրյանը հեռանում է փոխնախարարի պաշտոնից![]() 21 հունվարի 2026 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է իր լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում: Խաչատրյանը իր գրառմամբ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տեղակալներին, ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին։ «Պետական ծառայությունն ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն»,-գրել է նա: Պարտականությունների դադարեցման պատճառների մասին նա չի հայտնել: Խաչատրյանը պաշտոնավարել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ից՝ զբաղեցնելով նախարարի տեղակալի պաշտոնը գրեթե չորս տարի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |