Զբոսաշրջության կոմիտե․ Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին սուտ լուրեր են տարածվում![]() 21 հունվարի 2026 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն հերքել է վերջին օրերին շրջանառվող այն պնդումները, թե իբր Wizz Air ավիաընկերությունը տեխնիկական խնդիրների պատճառով թռիչքների արգելք ունի: «Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով թռիչքներ իրականացնելու արգելք ունեն։ Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով», – նշված է հայտարարության մեջ։ Կոմիտեն հիշեցրել է, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների շարքում և 10 ամենաանվտանգ լոուքոսթ ավիաընկերությունների ցանկում։ «Airline Ratings-ը համարվում է ավիացիոն անվտանգության, ծառայությունների որակի և ուղևորների գնահատականների ոլորտում համաշխարհային հեղինակավոր աղբյուր», – ասվում է գրառման մեջ: Wizz Air ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |